Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Քա­ղա­քա­կան դաշ­տի ապա­քա­ղա­քա­կա­նաց­ման տխուր հե­ռան­կա­րը

POLITICS

Հետընտրական Հայաստանում ենթադրվում էին ակտիվ քաղաքական պրոցեսներ, որոնք մի կողմից կբխեին իշխանությունների նախաձեռնողականությունից ու անելիքի առատությունից, մեկ այլ կողմից էլ հիմնված կլինեին ընդդիմադիր դաշտում նոր դերակատարների կայացման վրա: Այսինքն, իշխանությունը պետք է որ լծված լիներ գործնական դաշտում նոր նախաձեռնությունների, ձեռնարկների, միաժամանակ վակուումացված ընդդիմադիր դաշտում իրենց նշաձողը սահմանելու համար պիտի պայքարեին քաղաքական ուժերը: 

Այսօր, սակայն, ակտիվ քաղաքական պրոցեսները տեղափոխվել են բացառապես տեղեկատվական դաշտ, որտեղ մրցում են նախկին և ներկա իշխանության «համակիր» դիրքավորողները, մրցում են հնարավորինս ապաքաղաքական, մարգինալ մեթոդաբանությամբ: Ինչո՞վ են այս ընթացքում զբաղված իշխանությունն ու նոմինալ ընդդիմադիրները, դժվար է ասել: Ողջունելի է, որ նրանք չեն մտնում այն դաշտ, որը մարգինալացվում է տարատեսակ խմբերի կողմից: Այդ դաշտում իսկապես ասելիք չկա: Բայց միաժամանակ այդ դաշտը համատարած քաղաքական պասիվության պայմաններում դառնում է հանրային օրակարգ թելադրող: 

Մարգինալները հենց դրա համար էլ մարգինալ են, որ չունեն կազմակերպված քաղաքականություն, գործում են այստեղ և հիմա սկզբունքով, ու դժվար թե ինչ-որ մի պահի վերցնեն իշխանությունը: Այս իմաստով նրանցից վտանգ չկա, վտանգ չկա անգամ, որ նրանք կարող են վերցնել նույնիսկ ընդդիմադիր դաշտը: Սակայն մարգինալության հակառակ կողմն էլ այն է, որ լուսանցքում հայտնված մարդիկ, մեծ հաշվով, չունեն կորցնելու ոչինչ, չունեն պատասխանատվության հստակ սահման ո՛չ թիմի, ո՛չ իրենց էլեկտորատի առաջ: Ասել է թե, ունեն գործողությունների ազատություն, որը կարող են կիրառել ցանկացած ձևով:

Հայաստանը միակը չէ մարգինալների առատության առումով: Այդպիսիք շատ են նույնիսկ կայացած քաղաքական համակարգերում: Խնդիրը նրանց՝ հանրային օրակարգի վրա ազդելու չափման մեջ է: Եթե այդ չափման արդյունքները մեծ են, ուրեմն, ոչ թե նրանք են տաղանդավոր ու հեռանկարային խաղացողներ, այլ դաշտն է սնանկ, ինչի հետևանքով էլ վակուումը լցվում է նմանատիպ սուբյեկտների գործողություններով: 

Ամեն դեպքում հարկ է նշել, որ մարգինալացման միտումներից վախենալ պետք է: Մարգինալացումը կարող է ապակայունացնել ու ծայրահեղացնել երկրում իրավիճակը: Նմանատիպ սցենարով մենք անցել ենք բոլորովին վերջերս: Երբ 2014-2015թթ. դատարկելով քաղաքական դաշտը հնարավոր մրցակիցներից, սկսելով Սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ նախկին իշխանությունը համոզված էր, որ չունի իրեն խանգարող որևէ հանգամանք, հանկարծ վրա հասավ 2016թ. հուլիսը: Հուլիսյան դեպքերի դերակատարները «Սասնա ծռերն» էին, որոնք որպես Նախախորհրդարան անցկացնում էին փոքրաթիվ ակցիաներ, իսկ այդ ակցիաների փոքրաթիվությունն էլ իշխանությունը ծաղրում էր կամ չէր ընդունում ի գիտություն:

Ծռերն, իհարկե, իշխանության չեկան: Ոչ միայն որ բռնության հանդեպ Հայաստանում կա ոչ միանշանակ վերաբերմունք: Իշխանության չեկան, որովհետև բավարար կազմակերպված չէին, չունեին ռազմավարություն և մարտավարություն: Բայց կարողացան ցնցել համակարգը, ավելին՝ նույնիսկ հիմա ցնցման վտանգի վրա են կառուցում իրենց հռետորաբանությունը: 

Քաղաքական հասունացող վակուումը պետք է լցնել: Թվացյալ աժիոտաժը տեղեկատվական հարթակներում քաղաքական պրոցես չէ, այն ապաքաղաքական է, տեղ-տեղ հակաքաղաքական: Չարժե, որ մենք նորից նույն ճանապարհով անցնենք:

ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank