Ինչո՞ւ են սկսել տները վաճառել
POLITICSԵրկու օր է՝ շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Կարեն Բրուտյանը: Այս անգամ՝ ոչ պարգևատրումների հարցով: Բանն այն է, որ list.am կայքում Բրուտյանը հայտարարություն է տեղադրել` բնակարանը վաճառելու մասին: Խոսքը 6 սենյականոց, 176 քմ տարածքով բնակարանի մասին է: Օգտատերերից շատերը կատակում էին, թե երկրում իրավիճակ է փոխվել՝ պաշտոնյաներն սկսել են տները վաճառել: Ի դեպ, մենք փորձեցինք Բրուտյանի հայտարարագրից պարզել, թե արդյո՞ք սա նրա միակ բնակարանն է, թե՞ բնակարաններից մեկը: Պարզվեց՝ Բրուտյանը չի ներկայացրել ոչ միայն պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, այլև պաշտոնատար անձի՝ 2018 թ. տարեկան հայտարարագիրը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



