Դե Յոնգ. «Բարսելոնան» խնդրել է ինձ դուրս թողնել «Ռեալին» Չեմպիոնների լիգայից
SPORT«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկ Դե Յոնգը հայտնել է, որ «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելու ընթացքում կատալոնական ակումբի կողմից խնդրանք է ստացել դուրս թողնել Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայից:
Հիշեցնենք, որ «Այաքսի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 5-ին, Երևանի ժամանակով 23:55-ին:
«Երբ ես պայմանագիր էի կնքում, «Բարսելոնան» խնդրել էր ինձ դուրս թողնել «Ռեալին» մրցաշարից: Շաբաթ օրը դիտել եմ կլասիկոն, բայց որպես երկրպագու: Եթե կարողանանք շրջանցել «Ռեալին», ապա կզարմացնենք բոլորին և կգրենք «Այաքսի» անունը պատմության մեջ»,- Դե Յոնգի խոսքն է մեջբերում De Telegraaf-ը:
Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնա» կտեղափոխվի ամռանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



