Ռուսաստանում տաքսու վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով» (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՀամացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ռուսաստանում տաքսու վարորդը ստիպել ուղևորին լվացվել «զելյոնկայով» (լուծույթ՝ «Ադամանդե կանաչ»), ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի երկրամասում:
Ինչպես գրում է lenta.ru-ն, ուղևորի հետ նման կերպ վարվել են ուղեվարձը վճարելուց հրաժարվելու պատճառով: Նշվում է, որ իրավապահները համացանցում հայտնված տեսահոլովակի հետ կապված ստուգումներ են սկսել: Առայժմ հայտնի չէ, թե երբ է տեղի ունեցել միջադեպը:
Ավելի վաղ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Խաբարովսկում, երբ տաքսու վարորդը նման կերպով «պատժել» էր երկու աղջիկների: Տաքսու վարորդին ազատել էին աշխատանքից, իսկ հետո ստիպել նույն կերպ լվացվել «զելյոնկայով»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



