Դատավորն ասաց բաժանվող տղամարդուն. «Քո կինը շատ գեղեցիկ է, ո՞վ չէր երազի այդպիսի կին ունենալ, իսկ դու ուզում ես բաժանվել», իսկ տղամարդու պատասխանը գետնին տապալեց բոլորին
LIFEՄի մարդ գնում է դատավորի մոտ և ասում է, որ ցանկանում է ամուսնալուծվել կնոջից: Դատավորը սկսում է նրան համոզել, որ հետ կանգնի այդ մտքից:
— Քեզ համար շատ դժվար կլինի, մի բաժանվիր:
— Ինձ համար ավելի հեշտ ու լավ կլինի:
Նրանք երկար վիճեցին, և վերջապես դատավորն ասաց.
— Քո կինը շատ գեղեցիկ է, նա այնքան հմայիչ է, աչք է շոյում, բոլորը գիտեն նրա արժանիքները, ցանկացած տղամարդ կերազի այդպիսի կին ունենալ, իսկ դու ցանկանում ես բաժանվել:
Տղամարդը կոշիկը հանեց և դրեց դատավորի առաջ:
— Ինչո՞ւ ես ինձ ցուցադրում քո կոշիկը:
— Ինչ կասես, լավ կոշիկ է, չէ՞, հիանալի է, տեսնում ես ինչ գեղեցիկ է, ովքեր տեսնում են, բոլորը հիանում են, այն մարդու աչք է շոյում և բոլորը ցանկանում են ունենալ այսպիսի կոշիկ, և գրողը տանի, միայն ես գիտեմ, թե ինչպես է այս սրիկան սեղմում ոտքս:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



