Yerevan, 28.December.2025,
00
:
00
BREAKING


Արտաշես Գեղամյան․ Գլոբալ դիմակայության հնարավոր վտանգներն ու աշխարհատնտեսական միության հեռանկարներն արդի Եվրոպայում

POLITICS

 2015 թվականի անցած տասնմեկ ամիսները վկայում են գլոբալ անվտանգության ապահովման և նոր գլոբալ տնտեսակարգի ձևավորման մոտեցումներում ընթացող լուրջ տեղաշարժերի մասին։ Այս գնահատականի ճշմարտացիության մեջ համոզվելու համար դիմենք որոշ փաստաթղթերի։ Եվ այսպես, սույն թվականի փետրվարին ընդունվեց National Security Strategy-ն (www.riasv.ru/entry/15324 0)՝ ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն)։ Այս Ռազմավարության հիման վրա Շտաբների պետերի միավորված կոմիտեն՝ զինված ուժերի զորատեսակների շտաբների պետերի և միավորված հրամանատարության հրամանատարների մասնակցությամբ, ս.թ. հուլիսի 1-ին հրապարակեց National Defense Strategy-ն (http: //inosmi.ru/op_ed/20150703/2289228558.html)՝  Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային ռազմական ստրատեգիան (այսուհետ՝ ԱՌՍ)։ Ներկայացնենք որոշ հատվածներ այդ փաստաթղթերից։ Եվ այսպես, ողջունելով «կայուն և բարգավաճող Չինաստանի ամրապնդումը» ՝ Ռազմավարությունում նաև նշվում է. «Թեև մրցակցություն (նկատի ունի Չինաստանի հետ- Ա.Գ.) անպայման լինելու է, մենք չենք հավատում առճակատման անխուսափելիությանը։ Միևնույն ժամանակ, մենք մրցակցությամբ կզբաղվենք ուժի դիրքերից՝ պնդելով, որպեսզի Չինաստանը պահպանի միջազգային նորմերը և կանոններն ամենատարբեր հարցերում՝ ծովում անվտանգությունից մինչև առևտուր և մարդու իրավունքներ։ Մենք սևեռուն կհետևենք Չինաստանի ռազմական արդիականացմանը և Ասիայում նրա ներկայության ընդլայնմանը»։

Ռազմավարությունում ուշադրությունից զերծ չի մնացել նաև Ռուսաստանը, մասնավորապես նշվում է. «Ռուսական ագրեսիան Ուկրաինայում ցայտուն ցույց է տալիս, որ եվրոպական անվտանգությունը, ինչպես նաև տարածքային զավթումներին դիմակայելու միջազգային նորմերը և կանոնները չի կարելի ընկալել որպես օբյեկտիվ իրողություն... Մենք նաև ավելացնելու ենք Ռուսաստանի համար ծախսերը՝ պատժամիջոցներով և այլ եղանակներով, Մոսկվայի կեղծ պրոպագանդային հակադրելով ոչնչով չգունազարդված ճշմարտությունը։ Մենք զսպելու ենք ռուսական ագրեսիան՝ ակնդետ հետևելով նրա ռազմավարական պոտենցիալին, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր է՝ կօգնենք մեր դաշնակիցներին և գործընկերներին՝ դիմակայել ռուսական պարտադրանքին»։ Պետք է նշել, որ մինչև Ռազմավարության ընդունումը՝ 2014թ. հոկտեմբերին, ամերիկյան գեներալները հրապարակել էին Win in a Complex World՝ Հաղթանակ բարդ աշխարհում (այսուհետ՝ ՀԲԱ) նոր հայեցակարգը։ Հարկ է նշել, որ բավական ընդհանուր բան կա այս փաստաթղթերում, բայց ամերիկյան զինվորականները ՀԲԱ-ում՝ մշտապես փոփոխվող արդի աշխարհում բանակի կիրառման այս հայեցակարգում, կարևոր նշանակություն են տալիս դիվանագետների, օտարերկրյա գործընկերների, ԶԼՄ-ների և կարծիք ձևավորող առաջնորդների հետ զինվորականների փոխգործակցությանը։ Միևնույն ժամանակ, խիստ հատկանշական է, որ որպես օրինակ այն բանի, թե ինչպես է լինելու դա, Պենտագոնում բերում են Ռուսաստանի բանակի գործողությունը Ղրիմում։ Եվ սա, արդյոք, իրավացիորեն որոշակի մտորումների չի՞ մղում Օլիմպոսի գլխավոր աստված Զևսի կողմից փյունիկացի թագավոր Ագենորի դստերը՝ Եվրոպային առևանգելու առնչությամբ. «Quod licet Jovi, non licet bovi» - «Այն, ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի ցլին»։ Ռազմավարությունում կարևոր նշանակություն է համ կացված նոր համաշխարհային տնտեսակարգի ձևավորմանը։ Այնտեղ ուղղակի ասվում է. «Մենք ապաքինվել ենք համաշխարհային տնտեսական ճգնաժամից, բայց դեռ շատ բան կա անելու նոր տնտեսակարգի ձևավորման համար՝ ապագա ճգնաժամերից խուսափելու նպատակով։ ...Ամերիկյան առաջնորդությունը խիստ կարևոր է  համաշխարհային ֆինանսական կանոնների ամրապնդման համար։ ...Գործելով Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության (ՏԽՕԳ) և Տրանսատլանտյան առևտրաներդրումային գործընկերության (ՏԱԱՆԳ) շրջանակներում՝ մենք ամենախիստ չափորոշիչներն ենք հաստատում աշխատավորների իրավունք ների պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանման համար, և միևնույն ժամանակ վերացնում ենք այն պատնեշները, որոնք խոչընդոտում են ամերիկյան արտահանմանը, և Միացյալ Նահանգները դնում ենք համաշխարհային տնտեսության երկու երրորդն ընդգրկող ազատ առևտրի գոտու ամենակենտրոնում»։

Կուզենայի ուշադրություն դարձնել ԱՌՍ առանձին կողմերին։ Ներկայացնենք որոշ հատվածներ այդ փաստաթղթից. «Ռուսաստանն իր ավանդն է ներդնում անվտանգության որոշակի ոլորտներում, ինչպիսին է պայքարը թմրանյութերի և ահաբեկչության դեմ, սակայն այն քանիցս անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հարևանների ինքնիշխանության հանդեպ և ուժի կիրառման պատրաստակամություն դրսևորել իր նպատակներին հասնելու համար։ Ռուսաստանն իր ռազմական գործողություններով խափանում է տարածաշրջանային անվտանգությունն ուղղակիորեն և իր դրածոների միջոցով»։ Ուշագրավ է ԱՌՍ-Õ ում արված հետևյալ հայտարարությունը. «Մենք պետք է առաջ մղենք վառելիքի տեսակների, աղբյուրների և երթուղիների տարբերակումը Եվրոպայում»։ Այդ նույն տեղում բացատրվում է, որ Եվրոպայի համար էներգակիրների ներմուծման տարբերակման հարցում պետք է օգնեն ամերիկյան ընկերությունները։ Փաստաթղթում նաև նշվում է. «Սակայն որոշ պետություններ (Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հյուսիսային Կորեա- Ա.Գ.) փորձում են միջազգային կարգի առանցքային կողմերի ստուգում անցկացնել և գործում են այնպիսի ոճով, որը սպառնալիք է ստեղծում մեր ազգային անվտանգության շահերի համար»։ ԱՌՍ-ում հստակ, անթաքույց հայտարարվում է այն մասին, որ չնայած կոալիցիոն ձևաչափին հավատարմությանը՝ ԱՄՆ-ը միանշանակ իրեն է վերապահում անհրաժեշտության դեպքում ինքնուրույն գործելու, այդ թվում՝ ուժի դիմելու (ընդ որում՝ առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի- Ա.Գ.) իրավունքը։ Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ԱՌՍ-ն չի բացառում համագործակցությունը Ռուսաստանի հետ միջուկային զենքի տարածմանը դիմակայելու, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը տիեզերքի յուրացման, և որ չափազանց հետաքրքիր է՝ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ուղղությամբ։ Հարկ է նաև հիշատակել, որ ԱՌՍ-ում ողջունվում է Մոսկվայի ավելի ակտիվ դերն Ասիայում կայունությանն աջակցելու և անվտանգության համակարգն ամրապնդելու գործում։ Այսինքն՝ ԱՌՍ-ում նկատվում է երկու փոխբացառող միտում. մի կողմից՝ Մոսկվայի մեկուսացում, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ ջանքերի միավորում՝ «երրորդ երկրների» հիմնախնդիրները լուծելու համար։ ԱՌՍ-ում այս միտումների պահպանումը, կարծում ենք, բնավ պատահական չէ...

ԱՌՍ-ի հրապարակումից անմիջապես հետո մեկնաբանություններով հանդես եկավ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա, մասնավորապես, ասաց. «Այստեղ կարելի է ափսոսանք հայտնել, որովհետև անվտանգության հայեցակարգը փաստաթուղթ է՝ հաշվարկված միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարի համար, և, ըստ էության, նման ձևակերպումների առկայությունն այդպիսի փաստաթղթում վկայում է մեր երկրի հանդեպ, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարի համար, որևէ օբյեկտիվիզմից զուրկ առճակատման տրամադրվածության մասին»։ Նշենք նաև, որ 2015թ. հուլիսի 3-ին Կրեմլում, անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է հարցերի համալիր՝ կապված Ռուսաստանի անվտանգության և ազգային շահերի ապահովման հետ՝ մի շարք պետությունների կողմից պատժամիջոցների կիրառման պայմաններում։ Այս նիստում իր ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց. «Ռուսաստանի վրա ճնշման պատճառները հայտնի են։ Մենք անկախ ներքին և արտաքին քաղաքականություն ենք վարում, չենք սակարկում մեր ինքնիշխանությամբ, բոլորին չէ, որ դա դուր է գալիս, բայց այլ կերպ լինել չի կարող... Միևնույն ժամանակ, մեր ռազմավարական գիծն արտաքին քաղաքա կան ուղղությամբ մնում է անփոփոխ. մենք բաց ենք իրավահավասար համագործակցության, միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կոլեկտիվ աշխատանքի համար, այսուհետ ևս գործընկերների հետ հարաբերությունները կկառուցենք հարգանքի և շահերի փոխադարձ հաշվառման վրա, հասկանալի է՝ ոչ ի վնաս սեփական ինքնիշխանության և ազգային անվտանգության»։ Այդ նույն նիստում Վլադիմիր Պուտինը հանձնարարեց թարմացնել Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը։ Նա, մասնավորապես, նշեց. «Անհրաժեշտ է կարճ ժամկետում վերլուծել հնարավոր մարտահրավերների և վտա նգների՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ տեղեկատվական և այլն, ամբողջությունը, և այդ հիմքի վրա շտկել Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը»։

Ես որոշ մեջբերումներ արեցի Ռազմավարությունից և ԱՌՍ-ից, քանի որ դրանցում ընդունվում է միջազգային իրադրության անընդհատ աճող բարդությունը, որը շատ բանով պայմանավորված է ուժերի գլոբալ դասավորվածությունում կատարվող արագ և խոր փոփոխություններով։ Վերլուծելով այդ փաստաթղթերը, ինչպես նաև Ռուսաստանի ղեկավարության արձագանքը դրանց՝ կարելի է հակվել այն եզրակացությանը, որ մոտ ապագայում գլոբալ դիմակայության հնարավոր վտանգներն աշխարհում աճի միտում կունենան։

Վերն ասվածին հարկ է հավելել նաև այն, որ ԵՄ ղեկավարությունը որոշում է ընդունել մշակել արտաքին քաղաքականության և անվտանգության համաեվրոպական նոր ռազմավարություն, որը կներկայացվի 2016թ. հունիսին Եվրամիության գագաթաժողովում։ Հատկանշական է, որ ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ նոր ռազմավարության անհրաժեշտությունը պայմանավորված է նոր թափ առած ահաբեկչական սպառնալիքով և Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամով։ Նշենք, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության նոր ռազմավարության մշակման անհրաժեշտության ջատագովների փաստարկը հանգում է նրան, որ փոփոխվող աշխարհում եվրոպական անվտանգության գլխավոր սպառնալիքների ցանկում պետք է ավելացնել «ռուսական ագրեսիան», իսկ ԵՄ անվտանգության ապահովման գծով ռազմավարական նպատակների ցուցակում՝ պայքարը Ռուսաստանի հետ։ Հիշեցնենք, որ ներկայում գործող՝ 2003թ. վերջին ընդունված համաեվրոպական անվտանգության ռազմավարության (այսուհետ՝ ՀԵԱՌ) գլխավոր ամփոփիչ մասում գրված է. «Մենք պետք է շարունակենք աշխատել Ռուսաստանի՝ մեր անվտանգության և բարեկեցության գլխավոր գործոնի հետ հետագա մերձեցման ուղղությամբ։ Ընդհանուր արժեքների հանդեպ հարգանքը կուժեղացնի առաջընթացը ռազմավարական գործընկերության ճանապարհին»։ Պարզ է նաև այն, որ 2004թ. մայիսին Եվրամիությանն Արևելյան Եվրոպայի 10 երկրների անդամակցությամբ պայմանավորված՝ ՀԵԱՌ այսպիսի տեքստի ընդունումն անհնար կլիներ։ Եվ այստեղ, ինչպես և ԱՄՆ Ռազմավարության և ԱՌՍ-ի պարագայում, նկատվում է երկու փոխբացառող միտումների առկայություն։ Ի՞նչ է նկատի առնվում, երբ խոսվում է անհամատեղելիի համատեղման մասին։ Վերջին ժամանակներս հենց Ռուսաստանն է վճռական դեր խաղում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում՝ դրանով իսկ հա նդիսանալով եվրոպական անվտանգության պաշտպանության առանցքային գործոն, այլ ոչ թե մի երկիր, որին ներհատուկ է ագրեսիան։ Թե ինչպիսին կլինի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության նոր ռազմավարության ամփոփիչ տեքստը՝ հիմնականում կախված կլինի եվրոպական և ռուսաստանցի քաղաքական գործիչների և դիվանագետների բարդ դիվանագիտական աշխատանքից։ Սակայն արդեն այժմ կարելի է վստահաբար պնդել, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնականում պայմանավորված կլինեն այն ջանքերով, որոնք կուղղվեն տնտեսությունում առկա այն հզոր պոտենցիալի, հնարավոր է՝ լիակատար օգտագործմանը, որը կարող է դառնալ արդի Եվրոպայում ԵՄ-Ռուսաստան աշխարհատնտեսական միության ձևավորման հիմքը։ Իսկ արդի Եվրոպայում աշխարհատնտեսական դաշինքի ձևավորումը չափազանց բարդ խնդիր է։ Այդ գործընթացն անխուսափելիորեն կհանգեցնի բախման եվրոպական պրագմատիզմի ու առողջ բանականության կողմնակիցների և այն քաղաքականության հետևորդների միջև, որոնք Ռուսաստանն ընկալում են որպես սպառնալիք եվրոպական անվտանգությանը, իսկ պայքարը նրա դեմ հայտարարել են անվտանգության եվրոպական քաղաքականության ապահովման ռազմավարական նպատակ։

Այս իրողությունները նկատի ունենալով՝ փոքր-ինչ հանգամանալիորեն դիտարկենք Ռուսաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման պոտենցիալ հնարավորությունները։ Այսպես, 2015թ. հունվար-օգոստոսին Ռուսաստանի արտաքին առևտրային շրջանառությունը, Ռուսաստանի բանկի տվյալներով, կազմել է $360,6 մլրդ (65,5% 2014թ. հունվար-օգոստոսին), այդ թվում՝ արտահանումը՝ $233,6 մլրդ (68,1%), ներմուծումը՝ $127,0 մլրդ (61,2%)։ Առևտրային հաշվեկշռի սալդոն դրական է եղել, $106,6 մլրդ (2014թ. հունվար-օգոստոսին՝ դրական, $135,4 մլրդ)։ Եվրամիության երկրների հետ արտաքին առևտրային շրջանառութ յունը 2015թ. հունվար-օգոստոսին կազմել է $161 մլրդ 001 մլն։ Որպես տեղեկություն նշենք, որ 2014թ. հունվար-օգոստոսին ԵՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է $263 մլրդ 609 մլն (2015թ. հունվար-օգոստոսին արտաքին առևտրային շրջանառության անկումը 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 39%)։ Ընդ որում՝ հետաքրքիր է Եվրամիության երկրների հետ Ռուսաստանի արտաքին առևտրային շրջանառության դինամիկան։ Այսպես, եթե 2000թ. Ռուսաստանից ԵՄ արտահանումը կազմել է $36 մլրդ 893 մլն, իսկ ներմուծումը՝ $11 մլրդ 144 մլն, ապա 2013թ., համապատասխանաբար, արտահանումը՝ $283 մլրդ 4 19 մլն (աճը՝ 768,2%), իսկ ներմուծումը՝ $134 մլրդ 241 մլն (աճը՝ 1204,6%)։ Նշենք նաև, որ համաձայն միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումների, Եվրամիության երկրների՝ Ռուսաստանից արտահանվող ապրանքների (լինեն դրանք վառելիքաէներգետիկ ապրանքներ, մետաղներ և դրանցից պատրաստված իրեր, փայտ, թե ցելյուլոզե-թղթե իրեր) պահանջարկն աճի միտում ունի։ Նույնը կարելի է ասել նաև ԵՄ երկրներից Ռուսաստան ներմուծվող մի շարք ապրանքների վերաբերյալ։ Համաշխարհային տնտեսությունում և ֆինանսական ոլորտում դեռևս պահպանվող բարդ իրադրության պայմաններում փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, կարելի է առանց չափազանցելու ասել, կարող է վճռական նշանակություն ունենալ ոչ միայն ակնկալվող ֆինանսատնտեսական աղետների կանխարգելման, այլև գլոբալ դիմակայության կանխման առումով։ Այսինքն՝ Ռուսաստան-ԵՄ բանակցությունների օրակարգի գլխավոր թեմաներից պետք է լինեն Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն ազատ առևտրի գոտու ստեղծման հարցերը։ Հիշենք, որ դեռևս 2013թ. Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը նորից կրկնեց իր հայտնի գաղափարը միավորված Եվրոպայի հետ ընդհա նուր տնտեսական տարածքի ստեղծման մասին, որն առաջին անգամ հնչեցրել էր դեռևս 2010թ., «Զյուդոյչե Ցայթունգ» թերթին տված հարցազրույցում։ «Մենք փորձում ենք ստեղծել միասնական եվրասիական տնտեսական տարածք Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, բայց որպեսզի դա լինի իրավահավասար հիմքի վրա և մենք տնտեսական կորուստներ չկրենք, և որպես ածանցյալ՝ խնդիրներ չունենանք սոցիալական ոլորտում, դա պետք է համաձայնեցվի աստիճանաբար»,- ասել էր Վլադիմիր Պուտինն այդ հանդիպման ամփոփիչ մամուլի ասուլիսում։ Այս առնչությամբ բավական հատկանշական է, որ ԳԴՀ կանցլերը ս.թ. ապրիլի 17-ին, ելույթ ունենալով Շտրալզունդի (Մակլենբուրգի դաշնային երկիր, Առաջավոր Պոմերանիա) տնտեսական համաժողովում, նշել է, որ ներկա պահին երկու երկրներում (Ռուսաստանում և ԳԴՀ-ում) դիտվում են քաղաքական խնդիրներ, որոնք պետք է լուծել քաղաքական բանավեճերի օգնությամբ։ «Հեռանկարում մենք տեսնում ենք ազատ առևտրի խոշոր գոտու ստեղծում, այդ թվում և Ռուսաստանի հետ... Մենք քայլ քայլի հետևից ենք անում, որպեսզի մոտենանք ընդհանուր տնտեսական տարածքին, ինչպես մի անգամ ասաց Վլադիմիր Պուտինը՝ Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն»,- Անգելա Մերկելի խոսքերը մ եջբերում է Dpa գործակալությունը, տեղեկացնում է DW–ն։ Ռուսաստանի և ԳԴՀ-ի ղեկավարների կողմից Ռուսաստանի և ԵՄ-ի համար կենսականորեն կարևոր այս հարցի ընկալումը գործունեության լայն դաշտ է բացում պատասխանատու քաղաքական գործիչների և դիվանագետների, առաջատար երկրների առաջնորդների համար։ Եվ շատ խորհրդանշական է, որ համաշխարհային տնտեսության ճակատագիրը կքննարկվի ս.թ. նոյեմբերի 15-ին G 20-ի՝ մեծ քսանյակի, թուրքական Անթալիայում, Բոսֆորի «ափին» բացվող 10-րդ գագաթաժողովում։ Թուրքական կողմը, հանձին Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի, ներկայացրեÕ ¬ է իր ծրագրերը՝ որպես G 20-ի նախագահող, խոստանալով հատուկ ուշադրություն նվիրել այնպիսի խնդիրներին, ինչպիսին է տնտեսության աճի տեմպերի դանդաղման դեմ պայքարը, ինչպես նաև զարգացող երկրների տնտեսական հատվածի իրավիճակը։ Ալի Բաբաջանն ընդգծել է, որ Անկարան, նախագահելով G 20-ում, շատ ժամանակ կհատկացնի հենց փոքր տնտեսությունների զարգացման թեմային։

Կարծում ենք, որ այս ֆոնին շատ հետաքրքիր կլինի ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության փորձը մի կողմից՝ Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ դաշնակցային հարաբերությունների հաստատման, մյուս կողմից՝ Հայաստան-ԵՄ և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առումով։ Ընդ որում՝ նշենք, որ 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը, ԵԱՏՄ անդամ լինելով, կշարունակի բանակցությունները ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ (ԵՄ խորհուրդը ս.թ. հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում, արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստի ընթացքում լիազորել է Եվրահանձնաժողովին բանակցություններ բացել ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության միջև գործընկերության և համագործակցության նոր համապարփակ համաձայնագրի մասին)։ Շատ կարևոր է նաև նշել, որ ս.թ. նոյեմբերի 2-ին ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Երևանում, պատասխանելով լրագրողների՝ ներկայում արևմտյան մի շարք երկրների հետ Հայաստանի համագործակցության մասին հարցին, ասել է. «Հայաստանի մասնակցությունը Եվրասիական միությունում, Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ում բնավ չի արգելում նրա համագործակցության զարգացումը ԵՄ-ի, այÕ ¬ պետությունների, ՆԱՏՕ-ի հետ։ Ես վստահ եմ, որ այն համաձայնագրերը, որոնք կստորագրվեն Հայաստանի կողմից, դրանք, բնականաբար, չեն լինի ի վնաս արդեն այն կառույցների, որոնք ստեղծվել են, որոնցում Հայաստանը շահագրգռված է համագործակցության այդպիսի փոխգործակցությամբ, հաշվի կառնվեն արդեն մինչ այդ Հայաստանի ստանձնած պարտավորությունները»։ Հիշեցնենք, թե ինչ է ասել այս նույն հարցի առիթով ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը 2015թ. մայիսին Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում. «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը ԵՄ-ի հետ ի նտենսիվ բանակցությունների կողքին, ավելի սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հետ»։ Հայաստանի օրինակը վկայում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ավելի սերտ համագործակցության սկզբունքային հնարավորության մասին։ Այդ նպատակի ձեռքբերումը Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանից պահանջեց հետևողականություն, թափանցիկություն և ազնվություն քաղաքականության մեջ, ինչպես ԵԱՏՄ և ՀԱՊԿ դաշնակիցների, այնպես էլ ԵՄ գործընկերների հետ։ Ուղղակի ասենք, որ դա անելը հեշտ չէր։ Բավական է հիշել, թե քննադատության ինչ հեղեղ թափվեց Հայաստանի ղեկավարության վրա 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանի նախագահը հանդես եկավ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու ցանկության մասին հայտարարությամբ։ Ընդ որում՝ բավական բարձրաստիճան առանձին  եվրաչինովնիկների կողմից սպառնալի զգուշացումներ հնչեցին՝ կամ ԵԱՏՄ, կամ ԵՄ ոգով։ Գոհունակությամբ նշենք, որ եվրոպական պրագմատիզմը գերակշռեց, իսկ Ռուսաստանի հավատը Հայաստանի՝ որպես քաղաքական դաշնակցի հուսալիության հանդեպ, չսասանվեց։ «Դա բնականոն միջազգային գործելակերպ է։ Մենք այստեղ ոչ մի սպառնալիք չենք տեսնում և միանգամայն համոզված ենք ու վստահ, որ Հայ աստանի ղեկավարությունը հետևողական է Ռուսաստանի հետ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում երկկողմանի համագործակցության զարգացման  իր գծում»,- ահա այսպես է բնութագրել Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահը Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը։

Ցավոք, ստեղծվել է, իմ կարծիքով, ավելի վաղ թույլ տրված սխալների և վրիպումների հաշվառմամբ քաղաքականություն կառուցելու ոչ ճիշտ գործելակերպ։ Այնինչ, հիմա ավելի պահանջված է մեկ այլ մոտեցում. քաղաքականություն կառուցել՝ ուսումնասիրելով և հարստացնելով առկա դրական փորձը, մանավանդ միջպետական հարաբերություններում։ Եվ այս առումով Հայաստանը յուրատեսակ օրինակ կարող է դառնալ։ Իսկ մեր գաղտնիքն այն է, որ ունենալով հայկական Սփյուռք աշխարհի բազմաթիվ երկրներում՝ մենք նրանց հետ միասին ապրում ենք նրանց դժվարությունները, ուրախանում նրանց հաջողությոÖ ններով։ Եվ դա արժանանում է այդ երկրների և նրանց ժողովուրդների փոխըմբռնմանը։ Ռուսաստանը, կուռ ընտանիք, տուն լինելով շատ ու շատ ազգությունների ու ժողովուրդների համար, իր ամբողջ պատմությամբ աշխարհին ապացուցել է, որ նրա համար չկան յուրայիններ և օտար ազգեր ու ժողովուրդներ։ Ուստի, թող լինի Ռուսաստան-Եվրոպական միություն դաշինքը, քանի որ դրա այլընտրանքը գլոբալ դիմակայությունն է՝ ավերիչ պատերազմի վերաճելու սպառնալիքով։ Եվ այդժամ, եթե մեկնումեկը ողջ էլ մնա, ապա կգրի ոչ թե Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը» գրքի մերօրյա տարբերակը, ա յլ ստիպված կլինի գրել գիրք «Քաղաքակրթության կործանման մասին» վերնագրով՝ համամարդկային քաղաքակրթության կործանման վերաբերյալ։                      

 

Արտաշես Գեղամյան

Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն»

կուսակցության նախագահ

Unibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia