Հայաստանի ԶՈՒ ղեկավար կազմը խորհրդակցություն է անցկացրել
SOCIETYԱյսօր՝ մարտի 7-ին, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից։
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքները, առաջադրվել խնդիրներ հետագա աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանին համատեղ ծառայության համար և պարգևատրել խորհրդանշական նվերով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



