Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ԱՀ ոստիկանություն
SOCIETYԱրցախի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանել է, որ սույն թվականի մարտի 1-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ, նույն օրը ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, հարուցվել է քրեական գործ։
Կատարած արարքի համար Մարտակերտի շրջանի բնակիչներ` 1996թ. ծնված Ա.Լ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով, 1987թ. ծնված Բ.Ա-ին և 1982թ. ծնված Մ.Բ.-ին նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար։
Ա. Լ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



