ԱՄՆ-ում եկեղեցում ավերիչ հրդեհից հետո կտակարաններն ու փայտյա խաչերն անվնաս են մնացել (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգում հրշեջները շոկի են մատնվել, երբ պարզել են, որ եկեղեցում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո տասնյակ թղթե Աստվածաշունչեր ու փայտյա խաչեր չեն այրվել ու անվնաս են մնացել:
Ինչպես նշում է Oddity Central-ը, Քոուլ Սիթի քաղաքի հրշեջ ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարկել է հրդեհից հրաշքով փրկված տասնյակ կտակարանների ու երեք փայտա խաչի լուսանկարները:
Նրանք պատմել են, որ հրդեհն այնքան ուժեղ էր, որ մի պահ իրենք նույնիսկ որոշել են դադարեցնել մարման աշխատանքները: Հրդեհը հիմնովին ավերել է եկեղեցին, որն այժմ վերակառուցման կարիք ունի:
«Մեր մտածելով՝ ներսում ամեն ինչ պետք է մոխրացած լիներ, սակայն կտակարաններն ու փայտյա խաչերից և ոչ մեկը չի ավերվել»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:




1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



