Պալմիրայում հզոր պայթյուն է որոտացել
INTERNATIONAL NEWSՍիրիայի Պալմիրա քաղաքի մոտակա գյուղում պայթել է ահաբեկիչների տեղադրած ականներից մեկը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստաալիքը, միջադեպի հետևանքով 8 մարդ մահացել է, 11 մարդ՝ վիրավորվել:
Հաղորդվում է, որ ականը տեղադրել են «Իսլամական պետության» ահաբեկիչները: Եվս երկու այլ պայթյուն որոտացել է Համա և Մանբիջ նահանգներում: Առաջին դեպքում երկու երեխա է զոհվել: Մանբիջում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ մեքենայով, ինչի հետևանքով վեց մարդ է տուժել:
Նման պայթյունները պարբերական բնույթ են կրում Սիրիայում, քանի որ ահաբեկիչները, բնակավայրերից հեռանալով, ականներ են տեղադրում տեղանքում, հաճախ՝ բնակելի տներում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



