Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. 4 բոխի, 2 հացենի եւ 1 թխկի
SOCIETYՄարտի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Հաղարծին բնակավայրի տներից մեկի բակում հայտնաբերել են տարբեր ծառատեսակների մոտ 4.5 խմ մանրացրած փայտանյութ, ինչի վերաբերյալ 23-ամյա Մարզպետ Բ․-ն հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառամասից հատել էր 4 բոխու, 2 հացենու եւ 1 թխկու թաց կանգուն ծառեր, ապա «ՈՒԱԶ»-ով տեղափոխել նշված տան բակ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



