Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում բեռնատար տաքսիների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կա տուժած
INTERNATIONAL NEWSՄոսկվայի առևտրի կենտրոններից մեկում բեռնատար տաքսիների վարորդների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել «Տրոյկա» առևտրի կենտրոնի տարածքում:
Նշվում է, որ ծեծկռտուքին մասնակցել է 5 մարդ, նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել: Ըստ աղբյուրի՝ վեճը վարորդների միջև առաջացել է կենցաղային հողի վրա: Կռվի մասնակիցներին տարել են ոստիկանական բաժանմունք՝ դեպքի հանգամանքների պարզման համար:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



