Նեյմարի համար Ամերիկայի Գավաթն ավարտված է
SPORTՀարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան չորս խաղով որակազրկել է Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին՝ Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի Կոլումբիայի հետ խաղում դրսեւորած ոչ մարզական վարքի համար: Այդ մասին հայտնում է Կոնֆեդերացիայի կայքը: Բրազիլիայի հավաքականը դեռ պետք է անցկացնի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը, հաղթանակների դեպքում էլ՝ քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի հանդիպումները:
Նեյմարը պատժվել է եզրափակիչ սուլիչից հետո Պաբլո Արմերոյի մեջքին գնդակով հարվածելու համար: Նեյմարը նաեւ անպատվել էր չիլիացի մրցավարներ Էնրիկե Օսեսային եւ Ջեյսոն Մուրլյոյին: Այդ դրվագում Նեյմարին հրած կոլումբացի հարձակվող Կարլոս Բական որակազրկվել է երկու խաղով:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



