Մխիթարյանը, կարծես, չի մասնակցել «Արսենալի» վերջին մարզմանը ՄՅՈւ-ի հետ խաղից առաջ
SPORTՀայաստանի Ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, բաց է թողել «զինագործների» վերջին մարզումը` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ այսօր կայանալիք խաղից առաջ:
Football.London-ը գրում է, որ Մխիթարյանին լուսանկարիչները չեն ֆիքսել մարզման ժամանակ, ինչն առիթ է տվել մտածելու, որ հայ ֆուտբոլիստը գուցե բաց թողնի այսօրվա խաղը:
«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:
Շաբաթ օրը կայացած մարզման ժամանակ լուսանկարիչները հետևյալ ֆուտբոլիստներին են ֆիքսել.
Դարպասապահներ. Բերնդ Լենո, Պետեր Չեխ
Պաշտպաններ. Ստեֆան Լիխշտայներ, Կառլ Ջենիկնսոն, Լորան Կոսելնի, Սոկրատիս, Շկոդրան Մուստաֆի, Սեադ Կոլաշինաց, Նաչո Մոնրեալ,
Կիսպաշտպաններ. Մեսութ Օզիլ, Մոհամեդ Էլնենի, Աարոն Ռեմսի, Գրանիտ Ջակա, Դենիս Սուարես, Մեյթլենդ-Նայլս, Ալեքս Իվոբի, Մաթեո Գենդուզի, Լուկաս Տորեյրա
Հարձակվողներ. Ալեքսանդր Լակազետ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Էդի Նկետիա: