Գերմանիայում տղամարդու մոտ պայթուցիկ են հայտնաբերել. գնում էր «Էլֆելյան աշտարակը տեսնելու»
INTERNATIONAL NEWSԳերմանիայում տղամարդու են ձերբակալել, որի մեքենայում 200 գրամ պայթուցիկ եւ 8 Կալաշնիկով ինքնաձիգ են հայտնաբերել: Ըստ Figaro-ի, 51-ամյա տղամարդը՝ ծնունդով Չեռնոգորիայից, հրաժարվել է խոսել Փարիզի հարձակումների մասին եւ հայտարարել է, որ առգրավված զենքի հետ որեւէ կապ չունի:
Բավարիայի ոստիկանության փոխանցմամբ, նա ասել է, որ պարզապես ցանկանում էր տեսնել Էյֆելյան աշտարակը:
«Նա հրաժարվում է խոսել, համենայն դեպս՝ Փարիզի հարձակումների թեմայով»,- հայտարարել է ոստիկանության մամուլի քարտուղարը:
Ամեն դեպքում, կասկածյալի մեքենայում ֆրանսիական հասցեով թղթի կտոր են գտել: Նույն հասցեն նշված է եղել նաեւ նրա GPS-ում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



