Մահացել է «Սանտա Բարբարայի» դերասաններից Ջեդ Ալանը
CULTUREՄահացել է հայտնի դերասան Ջեդ Ալանը, որն առավել հայտնի է «Սանտա Բարբարա» հեռուստանովելում կերտած Սիսի Քեփվելի դերով:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, 84-ամյա դերասանի մահվան լուրը հայտնել է նրա որդին՝ Ռիք Բրաունը: Նրա խոսքով՝ հայրը մահացել է Կալիֆոռնիայում՝ հարազատ մարդկանցով շրջապատված:
Հայտնի սերիալում Ջեդ Ալանը նկարահանվել է 1986-1993 թվականներին: Դերասանը նկարահանվել է նաև մի շարք այլ սերիալներում: Մարտի 1-ին լրացել էր նրա 84-ամյակը:
«Սանտա Բարբարա» սերիալը հեռարձակվել է 1984-1993 թվականներին ամերիկյան NBC հեռուստաալիքով:

1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



