Ինդոնեզիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից. կան տուժածներ
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում գնացքը դուրս է եկել գծերից: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել:
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Բոգոր քաղաքում տեղի ժամանակով 10:30 (երևանյան 07:30):
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ որոշ ականատեսների խոսքով՝ վթարի պատճառը էլեկտրափոխանցման գծի սյան տապալումն է եղել, սակայն ներկա պահին հետաքննություն է անցկացվում:
Գերատեսչության ներկայացուցիչը մասնավորեցրել է, որ գնացքը Ջակարտայից ուղևորվելիս է եղել զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում վայելող Բոգոր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



