Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Խաչատուր Պապիկյանը՝ բրոնզե մեդալակիր
SPORTԽաչատուր Պապիկյանը (74 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի վերջին ներկայացուցիչն ուժերը չափեց Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ և վստահ հաղթանակ տարավ 10:3 հաշվով:
Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականը ելույթն ավարտեց մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալով: Երեկ ոսկե մեդալակիր էր դարձել Վազգեն Թևանյանը՝ 65 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ23 առաջնությունում, որին մասնակցեց 5 ըմբիշով: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: