Պուտինն ու Օբաման G20-ի շրջանակում առանձնազրույց են ունեցել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման թուրքական Անթալիայում անցկացվող G20 գագաթաժողովի շրջանակում կարճատեւ զրույց են ունեցել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, զրույցը տեւել է ավելի քան 20 րոպե:
Երկու երկրների առաջնորդներն օգտվել են ԲՌԻԿՍ-ի պետությունների ղեկավարների հանդիպումների միջեւ ընդմիջումից: Միջանցքում երկու նախագահները նստել են դեմ առ դեմ եւ որոշ ժամանակ միայն թարգմանիչների մասնակցությամբ առանձնազրույց ունեցել:
Ավելի վաղ Պուտինն ու Օբաման մի քանի խոսք էին փոխանակել G20-ի գագաթաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարվելու արարողության ժամանակ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



