Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Ձգտումը գովելի է, ուղղակի բոլորին օգնելը դժվար է

INTERVIEW

Past.am

Այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ պետությունը հոգալու է մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման ծախսերի  մի մասը և վերացնելու է քաղցկեղի վիրահատությունների համավճարները: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ «Միգուցե առաջին հայացքից ականջահաճո է թվում քաղցկեղի բուժումը Հայաստանում անվճար կազմակերպելու մասին հայտարարությունները, բայց ես խոսել եմ բազմաթիվ մասնագետների, բուժհաստատությունների ղեկավարների հետ, ովքեր ասում են՝ դա հնարավոր չէ: Եթե քաղցկեղի որակյալ բուժում, ապա դա շատ թանկ ու որակյալ ծառայություն է, իսկ պետական բյուջեն իր վրա նման ծանրություն չի կարող թույլ տալ»: 

Քաղաքական օղակներում այս թեման բավականին թեժ քննարկվում է, իսկ ինչ կարծիք ունեն քաղցկեղով հիվանդ մարդկանց հետ ամենօրյա շփման մեջ գտնվող մասնագետները: ԼՈւՐԵՐ.com-ն այս առթիվ զրուցել է «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» hիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ:

- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով ծխախոտի գինը կթանկանա, ինչպե՞ս եք վերաբերվում Արսեն Թորոսյանի՝ քաղցկեղի դեմ պայքարի նմանատիպ քաղաքականությանը: Արդյո՞ք իրատեսական է ծխախոտի թանկացումով նպաստել քաղցկեղի կամ դրա հետևանքով առաջացած այլ հիվանդությունների տարածմանը:

- Ծխախոտի թանկացմանը ես անձամբ կողմ եմ, քանի որ մենք բազմիցս համոզվել ենք, որ ծխախոտն ահավոր ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա և քաղցկեղածին գործոն է:

- Ձեր կարծիքով պետությունը ի վիճակի՞ է տրամադրել քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ծախսերը:

- Իհարկե, կուզենայի համոզված ասել այո, բայց դրանք բավական մեծ գումարներ են: Նախ, քաղցկեղի բուժումը մի քանի փուլով է իրականացվում և հետագա ծախսեր է հետապնդում: Երկրորդ՝ Հայաստանում քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը բավական մեծ է և դժվար կլինի բոլորին օգնել: Առաջին հերթին պետք է բարձրացնել մարդկանց գիտակցությունը, որ հաճախ ստուգվեն: Հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը: Եթե հիվանդությունը վաղ շրջանում բացահայտվի, ապա բուժումը կլինի ավելի հեշտ և արագ, ծախսերը ՝ ավելի քիչ:

- Հայաստանում քաղցկեղի անվճար բուժման մասին լուրերը, որոնք հիմնված էին նախարարի հայտարարությունների վրա, խիստ քննադատության արժանացան մասնագետների կողմից: Բազմաթիվ օնկոլոգներ նման հայտարարությունը համարում են PR-ի միջոց: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

- Օնկոլոգներին մեղադրել չեմ կարող, որովհետև նրանք ամեն օր են առնչվում այդ թվերին: Նրանք գիտեն, որ քաղցկեղով հիվանդ մարդկանց քանակը շատ է: Գիտեն նաև, որ բուժման համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Արսեն Թորոսյանի ձգտումը գովելի է, ուղղակի բոլորին օգնելը դժվար է: Այլ խնդիր է պետության հնարավորությունները: Իմ կարծիքով, պետությունը ի վիճակի չէ ամբողջովին հոգալ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ծախսերը: Մեր հիմնադրամը ներառված չէ այս ծրագրում, դրա համար չեմ կարող ավելի մանրամասն ասել:

- Այս հարցին այլ լուծում տեսնում ե՞ք: Հիմնադրամների ստեղծումը կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ:

- Միանշանակ, հիմնադրամների առկայությունը կարող է դրական ազդեցություն ունենալ: Բայց կա հիմնադրամների ֆինանսավորման խնդիր: Մեր հիմնադրամը գործում է արդեն քսան տարի, բայց մենք ֆինանսավորում ստանում ենք մեր բարերարից և ԱՄՆ դեսպանատնից: Երբեք չի եղել, որ մի որևէ հայ մեծահարուստ գա և ասի, որ ուզում է օգնել և վճարել 100 կանանց բուժման համար: Սա նույնպես հասարակության գիտակցության խնդիր է: Հիմա մեզ մոտ զեղչեր են, և ցավալի է տեսնել, որ մարդիկ պատրաստ են ժամերով հերթ կանգնել՝ մի քանի հազար դրամ խնայելու համար:

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank