Դավիթ Տոնոյանի և ՌԴ զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի պետի հանդիպմանը կարևորվել է տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության նշանակությունը
SOCIETYՄարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովին:
Բանակցությունների ընթացքում կարևորվել է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական-կենսաբանական, ինչպես նաև համաճարակային հիվանդությունների դեմ պայքարի ոլորտներում հայ-ռուսական համագործակցության նշանակությունը:
Քննարկելով փոխգործակցության ներկա իրավիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները, կողմերը համոզմունք են հայտնել, որ անհրաժեշտ է մշակել և իրականացնել վերոնշյալ ոլորտում հայ-ռուսական երկկողմ ծրագրեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



