Քրդերը Սիրիայի արևելքում ԻՊ-ի տասնյակ գրոհայինների են ոչնչացրել
INTERNATIONAL NEWSՔրդական զորամիավորումներն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մի քանի տասնյակ գրոհայինների են ոչնչացրել Եփրատի արևելյան ափին գտնվող Էլ-Բագուզի իրենց հենակետի ուղղությամբ իրականացված արշավի ընթացքում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր զինված կոալիցիայի մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ քուրդ զինվորների առաջխաղացմանը խոչընդոտում են ահաբեկիչների կողմից ականապատված տարածքները և դիպուկահարների բացած կրակը: Հաղորդվում է, որ աշխարհազորայինների շրջանում մեկ զոհ կա, ևս 4-ը վիրավորվել են:
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զորամիավորումը կիրակի վերսկսել է ԻՊ-ի հենակետի գրոհը, երբ ավարտվել է խաղաղ բնակիչների տարհանման երկրորդ փուլը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



