Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակի կամրջից
SOCIETYՄարտի 11-ին՝ ժամը 21:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած (անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ Գ. Գ.-ն (ծնված 1992 թ.) գտնվում է ոչ սթափ վիճակում և ցանկանում է ինքնասպանություն գործել:
Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և քաղաքացիները կանխել են Գ. Գ.-ի ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



