ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Թուրքիան տարաձայնություններ ունեն քրդերին ահաբեկիչների շարքին դասելու հարցում
INTERNATIONAL NEWSՌուսաստանը, ԱՄՆ-ն եւ Թուրքիան տարաձայնություններ ունեն այն հարցում, արդյո՞ք հարկավոր է քրդական կազմակերպություններն ահաբեկչականների ցանկում ներառել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
Նրա խոսքով, տարաձայնություններ կան Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ ԱՄՆ-իի եւ Թուրքիայի միջեւ:
«Նրանք Դեմոկրատական միասնության կուսակցությունն ահաբեկչական են համարում: Մենք կարծում ենք՝ այն օրինական կազմակերպություն է: Այս դեպքում տարաձայնություններ կան ոչ միայն մեր եւ թուրքերի, այլեւ թուրքերի եւ ամերիկացիների միջեւ»,- հայտարարել է դիվանագետը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



