Թուրքիայում G20-ի դեմ բողոքող 30 քաղաքացի է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ անցկացվում է G20 գագաթնաժողովը, ոստիկանները ձերբակալել են գերտերությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող 30 քաղաքացու։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը Անթալիայում միջոցներ է ձեռնարկել G20-ի դեմ բողոքի ակցիաները ճնշելու համար եւ 2000 հոգանոց մի սպորտային դահլիճ է նախապատրաստել բողոքի ակցիաների մասնակիցներին ձերբակալելու եւ այնտեղ պահելու համար։
G20-ի գագաթնաժողովի սկսվելուց ժամեր անց արդեն սկսվել են ձերբակալությունները։ Ոստիկանները ձերբակալել են 30 քաղաքացու։
Բողոքի ակցիաների մասնակիցները Անթալիայի կենտրոնում տեղադրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մակետը եւ մակետի գլխին պարկ հագցրել։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



