Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժումը բողոքարկվել է դատարան
POLITICSՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայության կողմից առաջադրված մեղադրանքի հստակեցման վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշումը բողոքարկվել է դատարան:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:
«Ներկայացված բողոքի քննության վերաբերյալ նախօրեին կայացել է դատական նիստ, որին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը, դատախազ Պետրոսյանը և ՀՔԾ քննիչ Մուշեղյանը:
Հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, իսկ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



