Հայաստանին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է
ECONOMICSՌուսական գազը Հայաստան փոխադրելու համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին տարանցման համար վճարվող սակագինը բարձրացել է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան:
«Գազպրոմ»-ի հետ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ, և շուտով Վրաստանը կձևակերպի համաձայնագիրը ռուսական պետական գազային ընկերության հետ: Վրաստանը բարելավել է դիրքերը ռուսական ընկերության նկատմամբ: Տրանզիտի գինը, որը Ռուսաստանը մեզ վճարում է, բարձրացել է, իսկ ռուսական գազի գինը՝ նվազեցվել: Դա այն դեպքում, երբ որևէ մասնավոր բիզնես հետաքրքրվի այլընտրանքով»,- ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով apsny.ge-ն, ասել է Տուրնավան:
Նրա խոսքով՝ ինքը չի կարող հստակ ասել, թե որքան է բարձրացել տարանցման գինը, քանի որ այն համարվում է կոմերցիոն գաղտնիք:
Նախքան 2017 թվականը Վրաստանը ռուսական գազի փոխադրման համար ստանում էր տեղափոխված ծավալի 10%-ը: Ավելի ուշ Վրաստանը հրաժարվել էր ռուսական գազից և վճարումը ստանում էր գումարային տեսքով: