Համանախագահների հայտարարության տեքստը Փաշինյանն ու Ալիևը նախապես կարդացել էին
POLITICSԱնցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարության տեքստը, որը տեղեկատվական դաշտում դարձավ լուրջ քննարկումների և շահարկումների առիթ, ՀՀ իշխանությունների շրջանում առանձնապես զարմանք ու աժիոտաժ չի առաջացրել: Բանն այն է, որ «Փաստ» թերթի տեղեկություններով, հրապարակելուց առաջ տվյալ տեքստը նախապես ուղարկվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ի դեպ, դա թելադրում է հենց դիվանագիտական արարողակարգը: Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ պատմության մեջ (1992թ.) ադրբեջանական կողմը ոչ մի անգամ չի ողջունել համանախագահների հայտարարությունների տեքստերը, և մարտի 9-ին հրապարակված հայտարարությունը, որպես այդպիսին, առաջինն էր, ինչը հայաստանյան ներքաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում որոշակի մտահոգության տեղիք է տալիս:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



