Հրապարակվել է Փարիզի ահաբեկչություններին մասնակցության մեջ կասկածվողի լուսանկարը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ոստիկանությունը Twitter-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Փարիզի ահաբեկչություններին մասնակցության մեջ մեղադրվողներից մեկի լուսանկարը: Նրա անունն Աբդեսլամ Սալահ է, ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 5-ին, Բրյուսելում: Նշվում է նաեւ, որ նրա հասակը 1.75 մետր է, աչքերը՝ շագանակագույն:
«Ոստիկանությունը որոնում է 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններին մասնակցության մեջ կասկածվողին»,- ասված է հայտարարությունում:
Հաղորդվում է նաեւ, որ նա վտանգավոր է, այդ պատճառով ցանկացած մարդու, ով նրան կհայտնաբերի, խորհուրդ է տրվում ինքնուրույն հաշվերհարդարի փորձ չանել:
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 129 մարդ է զոհվել, ավելի քան 300 հոգի հիվանդանոցներում է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



