Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Լիտվա համագործակցությանն առնչվող հարցեր
POLITICSՄարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի Սեյմի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Լիտվայի պաշտպանության նախկին նախարար տիկին Ռասա Յուկնևիչինեին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Լիտվա համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բարձր մակարդակում քննարկումների անցկացումը և համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո տիկին Յուկնևիչինեն ջրել է ՊՆ վարչական համալիրի տարածքում 2012 թվականին՝ որպես պաշտպանության նախարար պաշտոնական այցի ընթացքում իր կողմից տնկված եղևնին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



