Փարիզի ահաբեկչությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 132-ի
INTERNATIONAL NEWSՓարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 132-ի: Նոյեմբերի 15-ին 3 ծանր վիրավոր է վախճանվել: Այս մասին տեղեկացրել է Փարիզյան հիվանդանոցների վարչությունը:
Բժիշկները զգուշացնում են, որ զոհերի թիվը դեռեւս կարող է աճել: Ահաբեկչությունների օրը հիվանդանոցներ են տեղափոխվել տասնյակ ծանր վիրավորներ, ավելի քան 60 վիրահատություն է կատարվել:
Փարիզում եւ արվարձանային Սեն Դենիում Stade de France մարզադաշտի մոտ ահաբեկչությունները տեղի են ունեցել նոյեմբերի 13-ին: Վերջին տվյալների համաձայն, հարձակումներն իրականացրել են 8 ահաբեկիչներ, որոնցից 7-ն իրենց պայթեցրել են մահապարտի գոտիներով: Եվս մեկին սպանել են ոստիկանները: Նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



