Նեյմարը կարող է որակազրկվել երեք խաղով
SPORTՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է որակազրկվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղում իր պահվածքի համար (1:3):
Ինչպես հայտնում է The Times-ը, այս պահին ՈւԵՖԱ-ն դիտարկում է բրազիլացուն երեք խաղով որակազրկելու տարբերակը: Նեյմարի նկատմամբ ավելի վաղ կարգապահական գործ էր բացվել:
Հիշեցնենք` փարիզյան թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» ավելացված ժամանակում երրորդ գոլը խփեց:
Հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան 11-մետրանոց նշանակեց ՊՍԺ-ի դարպասին` VAR-ի օգնությամբ:
Նեյմարը խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով, իսկ խաղից հետո Instagram-ում գրառում է կատարել` քննադատելով մրցավարներին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



