Զոհրաբ Մնացականյանը վաղը փակ հանդիպում կանցկացնի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
POLITICSԱԳ նախարար Զոհբար Մնացականյանը վաղը՝ մարտի 15-ին լինելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովում, որտեղ փակ ռեժիմով հանդիպում է տեղի ունենալու: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, եթե ուզում են, որ խոսակցությունը բաց ու անկաշկանդ լինի, կարեւոր է, որ նման նուրբ հարցերը փակ ռեժիմով քննարկվեն. «Խորհրդարանական լսումն այլ գործիք է, միգուցե մի օր էլ լսումներ անենք, այնպես չի, որ դա մերժված գաղափար է: Բայց ամեն գործիք պետք է նպատակ ունենա, ինքնանպատակ չլինի: Ինքնանպատակ որեւէ գործիքի օգտագործում ուղղակի կարող է լինել գազը բաց թողելու միջոցառում: Ես դեմ եմ եղել իմիտացիաներին»,-ասաց նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



