Իրանում գազատար է պայթել. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
INTERNATIONAL NEWS
Իրանի Ահվազ քաղաքում գազատար է պայթել, ինչի հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել է, այդ թվում՝ մեկ երեխա և մեկ կին, ևս հինգը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին, պայթյունի պատճառը Ահվազ քաղաքը Մահշար քաղաքին միացնող գազատարից տեղի ունեցած արտահոսքն է եղել:
Իրանական հեռուստատեսության հաղորդմամբ՝ 5 ավտոմեքենա է բռնկվել պայթյունից հետո: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապ օգնության բժիշկները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



