Անթալիայում տեղի է ունեցել Էրդողանի և Պուտինի հանդիպումը
INTERNATIONAL NEWSԹուրքական Անթալիա քաղաքում տեղի ունեցող G-20 գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը:
Մոտ մեկ ժամ տևած հանդիպումը փակ է եղել լրագրողների համար: Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Քննարկված հարցերից հայտնի է միայն, որ կողմերը համաձայնության են եկել դեկտեմբերի 15-ին Ռուսաստանում անցկացնել թուրք-ռուսական բարձրագույն համագործակցության խորհրդի նիստ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



