Հայրենական մեծ պատերազմի տարիներից մնացած 3 ական են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի բնակելի շենքերից մեկում
INTERNATIONAL NEWSՍանկտ Պետերբուրգում մասնագետները Հայրենական մեծ պատերազմի տարիներից մնացած երեք ական են հայտնաբերել բնակելի տանը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, շենքում իրականացված աշխատանքների ժամանակ բնակիչներին տարհանել են:
Ինչպես հայտնել են արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, բնակելի շենքում 50 մմ ականանետային ականներ են հայտնաբերվել: Ինժեներա-փրկարարական ստորաբաժանման ուժերի կողմից տեղանքի ինժեներական հետախուզում, այնուհետև վնասազերծում և զինամթերքի տեղափոխում է իրականացվել հետագա ոչնչացման համար:
Հայրենական մեծ պատերազմի տարիների զինամթերքը լավ պահպանված վիճակում է եղել: Խոսքը քաղաքի Կիրովսկի շրջանի բնակելի շենքերից մեկի մասին է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



