Օբաման Փարիզի ողբերգության կապակցությամբ կարգադրել է խոնարհել Սպիտակ տան դրոշը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ի նշան սգո Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների, կարգադրել է խոնարհել Սպիտակ տան եւ ֆեդերալ մյուս շենքերի, ինչպես նաեւ ռազմակայանների եւ արտասահմանում ամերիկյան դեսպանատների դրոշները՝: Այդ մասին, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
«Ի նշան 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված անիմաստ բռնարարքի զոհերի նկատմամբ հարգանքի՝ ես հորդորում եմ մինչեւ 2015 թվականի նոյեմբերի 19-ի մայրամուտը խոնարհել Միացյալ Նահանգների դրոշը Սպիտակ տան եւ բոլոր համերկրային շենքերի, ռազմակայանների, ռազմանավերի, արտասահմանում ամերիկյան դեսպանատների եւ հյուպատոսարանների վրա»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



