Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Միայն պատրաստակամությունն արդեն ուրախալի է․ ճարտարապետը՝ ապօրինի ձեղնահարկերը քաղաքապետարանի կողմից քանդելու մասին

POLITICS

Ճարտարապետ Բորիս Քոչարյանի խոսքով՝ հարկ կա անդրադառնալու Երևանի շենքերին ապօրինի կառուցված ձեղնահարկերի խնդրին: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝  նկատելով, որ քաղաքապետարանի կողմից խնդրին միայն անդրադառնալն արդեն դրական ազդակ է պարունակում:

«Հասարակությունը տարիներ շարունակ պահանջել է, որ նման խնդիրները լուծում ստանան»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ըստ 168.am-ի աղբյուրի՝ քաղաքապետարանը պատրաստվում է ևս մեկ «աղմկահարույց» որոշում կայացնելուն: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները:

Բորիս Քոչարյանի խոսքով՝ իհարկե, երբեմն հասարակության մի հատված նման որոշումներին ընդդիմանում է, բայց դա իրականում չի համապատասխանում ընդհանուր տրամադրություններին:

«Ցանկացած նման որոշում ցավոտ հետևանքներ է առաջացնելու, որովհետև դրանց հետևում կոնկրետ մարդիկ են: Երբեմն դժվար է ընդհանուրի և մասնավորի շահերի ընդհարման դեմ քայլեր ձեռնարկելը»,- ասաց նա:

Ճարտարապետի խոսքով՝ քաղաքի շենքերին ապօրինի կառուցված ձեղնահարկերի քանդելը և՛ իրավական, և՛ տեխնիկական առումով էլ շատ բարդություններ է պարունակում: «Միայն պատրաստակամությունը այդ հարցերը լուծելու, արդեն ուրախալի է: Գիտեմ, որ շատ մեծ բարդությունների հետ է դա կապված: Անհանգիստ եմ, թե ոնց են դա իրականացնելու, բայց նման մտադրությունը քննադատելու կամ դրան թերահավատորեն վերաբերելու մտադրություն չունեմ»,- ասաց նա:

Քաղաքային իշխանությունների կողմից այս հարցի վերաբերյալ կամքի դրսևորումը, ըստ ճարտարապետի, արդեն իսկ դրական է: «Եթե նույնիսկ դա վերաբերեր իմ կողմից կառուցված ինչ-որ շինության, որ պետք է վերանորոգվի, ես դա դրական կհամարեի»,- ասաց նա:

Բորիս Քոչարյանի խոսքով՝ մարդիկ պետք է հասկանան, որ քաղաքի իշխանությունը ի շահ հանրության է գործում: «Այս անգամ հո քաղաքապետը ընտրվել է: Մենք էլ պետք է նրան օգնենք, որ լուծումները լինեն տեղին, լուծումները լինեն պակաս ցավոտ»,- ասաց նա:

Ճարտարապետը նկատեց նաև, որ այդ հարցին մեկ օր անդրադարձ անել պետք էր լինելու: «Չպետք է սպասենք, որ խնդիրը բերի աղետալի հետևանքներ, հետո նոր անդրադառնանք: Սպասենք երկրաշարժ լինի, հետ նոր իրավիճակը գնահատե՞նք, թե՞ այսօրվանից ձեռնամուխ լինենք լուծումներ գտնելուն»,- ասաց նա:

Անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը՝ ճարտարապետը նշեց, որ նկատում է՝ նա ցավոտ խնդիրների մասին պատկերացում ունի և գիտի, ինչ անհետաձգելի խնդիրներ կան լուծելու:

«Այսօրվա քաղաքային իշխանությունները հասկանում են, գիտակցում են, ուզում են մի բան փոխել: Ես ո՞նց չաջակցեմ նրանց»,- ասաց նա:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank