Վրաստանում ուղևորատար գնացք է դուրս եկել գծերից
INTERNATIONAL NEWSՔութայիսի երկաթուղային կայարանում մոռացել են փոխել ուղղություն ցույց տվող նշանները, ինչի հետևանքով Բաթում ուղևորվող ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից:
Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, միջադեպը տեղի է ունեցել այսօր երեկոյան: Վթարի վայրում աշխատում է ոստիկանությունը: Կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Նշվում է, որ երբ գծերից դուրս է եկել գլխավոր վագոնը, որում եղել է մեքենավարը, գնացքը կանգ է առել, այնուհետև ուղևորները դուրս են եկել:
Ուղևորներից շատերը երկաթուղու վարչակազմին մեղադրել են անպատասխանատվության համար, քանի որ իրենք ստիպված են եղել իրենց ուղեբեռը ձեռքով տանել մինչև կայարան, որը 150 մետր հեռավորությամբ է գնտվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



