Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Խնդիրների ամբողջական ցանկը, որոնք լուծում է ակտիվացված ածուխը

LIFE

Խնդիրների ամբողջական ցանկը, որոնք լուծում է ակտիվացված ածուխը

Bestinfo.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում խիստ արժեքավոր մի տեղեկություն․․․ Ահավասիկ․ ակտիվացված ածուխի այն 11 հատկությունները, որոնք անչափ օգտակար են մեր մարմնի համար։

Մետեորիզմը կամ փքվածությունը վերացնող միջոց

Մարսողական համակարգում գազերի կուտակումից բոլորն էլ  բողոքում են։ Ի դեպ, առողջ մարդն օրական միջինը 14 անգամ գազեր է թողնում, իսկ ստամոքսում և աղիքներում, բնականոն պայմաններում, պարունակում են 900 սմ³ գազեր, որոնք անհրաժեշտ են աղիքների տոնուսը պահպանելու և գալարակծկանքն ապահովելու համար։ Բայց եթե ձեզ անհանգստացնում է մետեորիզմը կամ փորի հիվանդագին փքվածությունը, ակտիվացված ածուխը ձեզ անպայման կօգնի։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ուտելուց առաջ ակտիվացված ածուխ ընդունելու շնորհիվ աղիքային գազերի ծավալը զգալիորեն կրճատվում է։

Խոլեստերինի մակարդակի նվազում

Խոլեստերինի մակարդակի բարձրացումը կրկնակի մեծացնում է սրտանոթային հիվանդություններով հիանդանալու վտանգը։  Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք մեկ ամսվա ընթացքում օրը 3 անգամ 8գ ակտիվացված ածուխ են ընդունում, նրանց «վատ» LDL խոլեստերինի մակարդակն ինջնում է 41%-ով, իսկ  «լավ» HDL-խոլեստերինի մակարդակը բարձրանում է 8%-ով։ Եվ այլևս ոչ մի ստատիններ (հակախոլեստերինիային դեղամիջոցներ)՝ իրենց կողմնակի արդյունքներով։

Առողջ երիկամների պաշտպանություն

Ամեն օր մարդու երիկամները զտում են մոտ115–140 լիտր արյուն՝ մշակելով թափոններից ու հեղուկի ավելցուկից բաղկացած 1-2 լիտր մեզ։ Լյարդի հետ զուգորդված երիկամները բնության մեջ միանգամայն կատրյալ զտիչ համակարգ են։ Սակայն սննդի հետ շաքարի, աղի, կենդանական սպիտակուցների, ճարպերի ու կոնսերվանտների թափանցումը օրգանիզմ կարող է հանգեցնել երիկամային անբավարարության։ Իսկ քանի որ ակտիվացված ածուխը նպաստում է միզանյութի և մեզում պարունակող այլևայլ թունավոր նյութերի հեռացմանը, հետևաբար օգնում է, որ երիկամներն առողջ մնան։

Սննդային թունավորումներից արագ ապաքինում

Սննդային թունավորումները բավական տարածված են։ Հենց միայն ԱՄՆ-ում ամեն տարի արձանագրվում է 48 միլիոն սննդային թունավորման դեպք։ Սրտխառնոցի, փսխուքի, փորլուծության, որովայնի ցավերից պաշտպանվելու և ծանր թունավորմանը հաջորդող կորած օրերից խուսափելու համար խորհուրդ է տրվում առաջին իսկ ախտանիշերի դեպքում անհապաղ ակտիվացված ածուխ խմել, քանի որ այն արագ չեզոքացնում է թույները։

Նուրբ մաշկի գաղտնիքը

Կեղտն ու ճարպերը լցվում են դեմքի մաշկի ծակոտիների մեջ՝ «ծերացնելով» ձեզ, իսկ դիմահարդարման շատ միջոցներ  վնասակար քիմիական նյութեր են պարունակում։ Ակտիվացված ածուխը մագնիսի պես ծակոտիներից քաշում-հանում է կեղտն ու ճարպերը՝ մաշկին վերադարձնելով մաքրությունն ու նրբություն։

Փարթամ մազեր

Այդ նույն թունավոր նյութերը, կեղտն ու ճարպերը աղտոտում են մաշկը, փչացնում մազերը՝ դրանց տհաճ յուղոտված տեսք տալով։ Ակտիվացված ածուխը մաքրում է մազարմատները՝ դրանց փայլ ու մետաքսանման տեսք հաղորդելով։ Ի տարբերություն ամբողջովին քիմիական նյութերից բաղկացած օճառահեղուկների, ակտիվացված ածուխը 100%-ով բնական, էկոլոգիապես մաքուր միջոց է։

Ատամների սպիտակեցում

Ուզո՞ւմ եք հոլիվուդյան ժպիտ ունենալ՝ առանց ատամների սպիտակեցման բարդ ու թանկարժեք ընթացակարգն անցնելու։ Դրա համար բավական է շաբաթը  2-3 անգամ ատամի խոզանակին ակտիվացված ածուխ ցանել։ Ակտիվացված ածուխը մաքրում է ատամի էմալը՝ կլանելով ատամնափառին կուտակված մանրադիտակային մասնիկները։

Բերանի խոռոչի հաճելի հոտ

Ձեզ շփոթեցնում է բերանի տհաճ հո՞տը։ Ակտիվացված ածուխն այստեղ էլ ձեզ օգնության կգա։ Սա ոչ միայն արդյունավետ հոտհանիչ միջոց է, այլև կարգավորում է բերանի խոռոչի հիմնաթթվային հավասարակշռությունը, ինչը ատամներն ու լնդերը պաշտպանում է մանրէներից և հիվանդություններից։ Ատամները մաքրեք ակտիվացված ածուխով (մի վախեցեք, այն անհամ է), ու թող ձեզ չանհանգստացնի սև գույնը․ ողողելիս այն առանց հետք թողնելու մաքրվում է։

Վաղահաս ծերացման կանխարգելում

Ակտիվացված ածուխը նպաստում է երիտասարդացմանը ոչ միայն նրա համար, որ ձեզ երիտասարդ մաշկ, շքեղ խոպապներ ու ճերմակաթույր ժպիտ է տալիս։ Ապացուցված է, որ ակտիվացված ածուխի կանոնավոր օգտագործումը օրգանիզմից դուրս է մղում թույներն ու խարամը, որոնք վնասում են օրգանիզմը, քայքայում բջիջները և արագացնում օրգանիզմի ծերացումը։ Զարմանալի չէ, որ Գվինեթ Փելթրոուն այդքան սիրում է խոսել ակտիվացված ածուխի օգտակարության մասին։

Խումհարի կանխարգելում

Նախօրեին շա՞տ եք խմել։ Երևի շատերին է հայտնի բուռն հարբեցողության հաջորդ օրվա ծանր զգացողությունը։ Բայց գլխացավից, սրտխառնոցից ու ընդհանուր խումհարային թուլությունից ազատվելու հրաշալի միջոց կա․ ակտիվացված ածուխ խմեք։ Թեև այն չի կապվում ալկոհոլի հետ, բայց հրաշալի մածուցիկացնում ու հանում է խմորման շատ կողմնակի մթերքներ, իսկ դա նշանակում է, որ առավոտյան դուք թարմ, առույգ և աշխույժ կարթնանաք։

Մարսողական համակարգի մաքրում

Միրգ ու բանջարեղենում՝ թունաքիմիկատներ, մսի մեջ՝ աճի հորմոններ, խմելու ջրում պարունակվող քիմիա․․․ Մենք ապրում ենք ծայրահեղ թունավոր պայմաններում։ Երբ այդ ամբողջ աղբը հավաքվում է մարսողական համակարգում, դա հանգեցնում է բորբոքումների և ձեզ ուժասպառ անում։ Քաջ առողջության և լավ ինքնազգացողության համար անհրաժեշտ է պարբերաբար ակտիվացված ածուխ խմել։

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan