Փարիզում «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների ընթացքում մոտ 60 մարդ է տուժել
INTERNATIONAL NEWSՓարիզում շաբաթ տեղի ունեցած «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների ընթացքում, որոնք ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով, առնվազն 60 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
«Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ ակցիաների ընթացքում վիրավորվել են 42 ցուցարար, 17 ոստիկան և 1 հրշեջ»,- РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնել է France Info-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` «դեղին բաճկոնների» շարժման իրականացրած ակցիաների ընթացքում ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 230-ի:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով` շաբաթ Ֆրանսիայում ցույցի է դուրս եկել 32 հազար 300 մարդ, ինչը 3700-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցարաների թվից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



