Գլուխ չունեք դրոժով խմորի հե՞տ, դուք ուղղակի տեղյակ չեք այս հրաշք բաղադրատոմսի մասին. 15 րոպե և վերջ, պատրաստ է
LIFEՉեք սիրում դրոժով խմորի հետ գլուխ դնե՞լ: Դուք ուղղակի տեղյակ չեք այս հրաշք բաղադրատոմսի մասին, որ թույլ կտա խմոր պատրաստել 15 րոպեում: Լավն այն է, որ այն չի կարող վատ ստացվել: Կարելի է պահել սառնարանում մի քանի օր և սառեցնել:

Ձեզ պետք կգա.
- 11 գրամ չոր դրոժ, փոքր տուփը, 500 մլ տաք կաթ,
- 5 բաժակ ցորենի ալյուր, 2 ճ/գ շաքարավազ,
- 1/2 թ/գ աղ, 2 ճ/գ արևածաղկի ձեթ:
Տարայի մեջ լցնում ենք 4 բաժակ ալյուրն ու դրոժը, հետո կամաց կամաց լցնում ենք տաք կաթը, ավելացնում ենք աղը, շաքարավազը, ձեթը և խառնում: Կամաց կամաց ավելացնում ենք վերջին բաժակ ալյուրը: Եվ վերջ:

Դրեք այն պոլիէթիլենային տոպրակի մեջ և ուղարկեք սառնարան ոչ պակաս քան 2 ժամ: 2 ժամից խմորը պատրաստ է: Նշված չափով բավականին շատ խմոր է ստացվում, որ կհերիքի 60 միջին չափի կարկանդակ պատրաստելու համար: Խմորը հարմար է նաև պիցցայի, բուլկիների և այլ նմանատիպ բաների պատրաստման համար:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



