Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
INTERNATIONAL NEWSՍիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Դեր Զոր նահանգի Բագուզ գյուղում տասնյակ խաղաղ բնակիչների զոհվելու մասին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական աղբյուրը, զոհերի թվում կան երեխաներ: ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քուրդ-արաբական զորամիավորումը մարտի 10-ին հայտնել էր Բագուզ գյուղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ռազմարշավի վերսկսման մասին:
Միջազգային կոալիցիայի ավիացիոն աջակցությամբ՝ քուրդ-արաբական զորամիավորումներն ամիսներ շարունակ մարտական գործողություններ են վարում ԻՊ-ի մնացած գրահայինների դեմ: Սիրիական ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են խաղաղ բնակիչների շրջանում գրանցված զոհերի մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



