Մագադանում թափառող շները հարձակվել են 5-ամյա երեխայի վրա
INTERNATIONAL NEWSՄագադանի քաղաքային այգում թափառող շների ոհմակը հարձակվել և կծել է 5-ամյա երեխային: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, բժիշկները վիրահատել են տղային:
«Տղան կծածի հետևանքով ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել է մարզային հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Մագադանի մարզի ղեկավարը քաղաքային իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջել է օրենքի շրջանակներում լուծել թափառող շների խնդիրը, որոնք սկսել են հարձակվել մարդկանց վրա: Ընդունված միջոցառումների մասին քաղաքային իշխանությունները պետք է զեկուցեն մեկ օրվա ընթացքում», - ասվում է մարզի տարածաշրջանային կառավարության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, անցյալ տարի Մագադանում թափառող շները երեք անգամ հարձակվել են երեխաների վրա: Մինչ այդ շները հոշոտելով մի կնոջ էին սպանել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



