Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. Տիգրան Ավինյան
ECONOMICSԳազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվում են։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Պրոցեսը շարունակական է եւ աշխատատար։ Աշխատանքները շարունակվում են»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ «Գազպրոմը» 2018 թվականի վերջերին տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը գազը գնելու է հազար խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150 դոլարի փոխարեն։ Այնուհետեւ կառավարությունից պարզաբանել էին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։ Գազի սակագինն այսօր 1000 խմ–ի դիմաց 139 հազար դրամ է (շուրջ 290 դոլար)։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



