Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Նիդեռլանդներում հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին
SOCIETYՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում իր աջակցությունն է հայտնել Նիդեռլանդների իշխանություններին և Ուտրեխտ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Ես շոկի մեջ եմ Ուտրեխտում կատարվածից։ Հայաստանը մեր բարեկամ Նիդեռլանդների և նիդեռլանդցի ժողովրդի կողքին է։ Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և կիսում նրանց վիշտը»,- ասված է վարչապետի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել։ Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 37-ամյա, ծագումով թուրք Գյոքմեն Թանիսին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



