Հնդկաստանի հարավ-արևմուտքում շենքի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ, կա 1 զոհ․ լրատվամիջոցներ
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի հարավ-արևմուտքում գտնվող Կարնատակա նահանգի Դհարվադ քաղաքում շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, ենթադրվում է, որ փլատակների տակ մնացել է մոտ 90 մարդ, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ականատեսները հաղորդել են, որ փլուզումը տեղի է ունեցել այն պահին, երբ շենքի առաջին ու երկրորդ հարկերում գտնվել է մոտ 150 մարդ։ Այդ հարկերում տեղակայված է եղել մոտ 60 խանութ։
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ կա 1 զոհ և 6 տուժած։ Իրավապահ մարմիններն իրենց հերթին հայտնում են, որ փլատակների տակ կարող է մնացած լինել 40 մարդ։ Տեղում աշխատում է շտապօգնության 10 մեքենա:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



