Գորիսում և Սիսիանում, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ձյուն է տեղում
SOCIETYԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն:
Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



