Իրաքում ուղևորներով գերբեռնված լաստանավ է խորտակվել, կա առնվազն 40 զոհ (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSԻրաքում Տիգրիս գետով նավարկող լաստանավ է խորտակվել, զոհվել է առնվազն 40 մարդ, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ լաստանավը գերբեռնված է եղել ուղևորներով:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսուլի մոտակայքում: Մոսուլի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Հյուամ Հալիլը նշել է, որ զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են:
Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է ջրից ողջ դուրս բերել 12 մարդու: Փրկարարական գործողությունը շարունակվում է:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



