Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


Հան­րա­յին բռնկման օջախ­նե­րը ցու­ցիչ­ներ են կամ նա­խան­շան­ներ, որոնց հետ պետք է հաշ­վի նստել

POLITICS

«Փաստ»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը

-Պարո՛ն Սարոյան, այս փուլում, Ձեր կարծիքով, քաղաքական օրակարգի ամենակարևոր խնդիրը ո՞րն է:

-Ըստ իս՝ ներկայիս օրակարգի գլխավոր խնդիրը նախկին հանցավոր վարչախմբի ստեղծած Սահմանադրությունը փոխելու և ժողովրդավարական, հանրային պահանջները բավարարող Սահմանադրության անհրաժեշտության մեջ է: Սա այն օրակարգն է, որն իսկապես կարող է մասշտաբային խնդիրներ լուծել: Ներկայիս ընդդիմությունը այդպես էլ չի կարողանում հասկանալ դրա արժեքը և իր ուժերը կենտրոնացնել ինչպես այդ խնդիրը լուծելու, այնպես էլ այդ հարցն օրակարգ բերելու վրա:

-Սահմանադրական բարեփոխումների հարցին պատասխանելով՝ վարչապետն իր ասուլիսի ժամանակ ասաց, որ այդ առումով դեռ չի տեսել այնպիսի փաստարկ, որի հետ կարող են հաշվի նստել, և այս պահին ավելի ճիշտ է կենտրոնանալ տնտեսական հեղափոխության վրա: Ի՞նչն է պատճառը, որ նաև իշխանությունը չի ուզում օրակարգ բերել այդ հարցը:

-Բնական է, որ ներկայիս կառավարող շրջանակները չեն ուզում այն օրակարգ բերել: Պատճառը պարզ է՝ իրենց շահերից չի բխի: Այն, ինչ կա, շատ հարմար, կոմֆորտ զոնա է՝ այլ բացատրություն պետք չէ փնտրել: Իրենց կողմից տրվող բացատրությունները, ըստ էության, ինչ-որ արդարացումներ են: Այդուհանդերձ, Սահմանադրության հետ գործ ունեցող յուրաքանչյուր մասնագետ գիտի, որ այն չարիք է, վտանգավոր է: Սահմանադրությունն ընդամենը կոմֆորտ է կառավարողների համար, և այն ստեղծվել է լուծելու կառվարողների համար մաքսիմալ հարմար պայմաններ ապահովելու խնդիրը: Ով էլ լինի կառավարության ղեկին, իր համար սուպերվարչապետական լիազորություններով օժտված լինելը շատ հարմար է լինելու: Այստեղ կարևոր է հավասարակշռումների և փոխզսպումների մեխանիզմը, որը և կարող է ոչ կոմֆորտ իրավիճակ ստեղծել, ինչն էլ իր հերթին կխթանի քաղաքական մտքի տեղաշարժը, մրցակցությունը, որն էլ քաղաքական դաշտի առողջացում կբերի: Բայց հիմա վերոնշյալ վիճակն ավելի շատ լճացման է բերում: Երբ Սահմանադրությունն ինքը լուրջ դիմադրության պաշար չի թողնում ընդդիմությանը կամ ինչ-որ քաղաքական շրջանակների, կառավարողների համար քաղաքական դաշտը դառնում է մոնոպոլիզացված: Եվ եթե դրան ընդդիմանալու հնարավորությունները մեծ չեն լինում, չեն զարգանում նաև պաշտպանական կարողությունները, մեխանիզմները և այլն: Ժողովրդական լեզվով ասած՝ «արխային» կամ ոչ մրցունակ վիճակը քաղաքական դաշտին որևէ լավ բան չի խոստանում: Ընդհակառակը՝ դրա հետևանքով քաղաքական միավորները մանրանում են, և եթե կա ինչ-որ մրցակցություն, ապա կորչում է դրա լրջությունը, որակը և այլն: Ի վերջո, այդ հանգամանքները ոչ մի տեղ չեն բերելու:

-Վարչապետը ընդունեց, որ թերություններ, բացթողումներ կան, բայց ձախողումներ՝ ոչ: Որքանո՞վ է հիմնավոր այդ պնդումը: Նման դիրքորոշումն արդյոք իրականությունից կտրվելու վտանգ չի՞ ներկայացնում:

-Այդպիսի վտանգ կա: Բացի այդ, նորից սեփական քայլերն արդարացնելու հանգամանքը կա: Քանի դեռ չկա հակընդդեմ ներկայացված լուրջ սուբյեկտ և պահանջ, շատ հարմար է ասել, որ ձախողումներ չեն եղել: Իրականում ձախողումներ կան ու կան հատկապես պետական կառավարման մեջ: Մենք պարբերաբար հանրային ընդվզումներ ենք տեսնում կառավարության դիմաց, քաղաքի այլ հատվածներում, ինչպես նաև մարզերում, գյուղերում ու համայնքներում: Սրանք նախանշաններ են, որոնց հետ պետք է հաշվի նստել: Այո, քաղաքական դաշտում ձևավորված այնպիսի սուբյեկտներ չկան, որոնց կողմից դիմադրություն կցուցաբերվեր, բայց դա թույլ չի տալիս ասելու, թե ձախողումներ չեն եղել: Հանրային բռնկման այդ օջախները հենց որոշակի խնդիրների առկայության ցուցիչներ են, որոնք առաջին հերթին կապված են պետական կառավարման հետ: Մենք տեսնում ենք, որ առանձին չինովնիկներ, առանձին համակարգի ինչ-որ օղակներ շարունակում են գործել ոչ համաձայն հեղափոխության հայտարարված սկզբունքների: Հանրության մոտ կան հարցեր, որոնք թեև նեղ քաղաքական օրակարգեր են, բայց, այնուամենայնիվ, դրվում են օրակարգում: Եթե պայքարում նորմալ քաղաքական միավորններ լինեին, ապա առողջ պայքարի արդյունքում նշաձողը բարձր կլիներ, խնդիրներն էլ շատ ավելի շուտ կլուծվեին: Բայց քանի որ քաղաքական դաշտում դիմադրողականություն չկա, դրա համար խնդիրները շարունակում են առկախված մնալ: Այսօր կարող ենք տեսնել պաշտոնյայի, որը մի քանի անգամ սխալվեց, բայց մնաց իր պաշտոնին, քանի որ ինչ-որ թիմի անդամ է և ինչ-որ ծառայություններ է մատուցել: Եթե այսպես շարունակվի, պարզ է, որ նման դեպքերը կշատանան, իսկ հարցերը չլուծելը կդառնա քաղաքական մշակույթի մաս: Սա կդանդաղեցնի պետական մեքենայի ընթացքը, վաղը կամ մյուս օրը կլինեն հանրային տրամադրությունների, վարկանիշների անկումներ: Մեծ հաշվով, ուզում եմ ասել, որ այդ ամենը քաղաքական հետևանքներ է բերելու:

Այնպես չէ, որ հիմա պետական մեքենայի «թափանիվը» շատ վատ է աշխատում, բայց ինչքան մենք առողջ ու բնական մրցակցություն ունենանք, այնքան այն ավելի արդյունավետ կաշխատի: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME